Рубрика: մայրենի ստուգատես

Ստուգատես, առաջին փուլ

Առաջադրանք: Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ մեծ (կարող է լինել գեղարվեստական, բնագիտական, տեղեկատվական և այլն).

կարդա´ բարձրաձայն,
պատմի՛ր կարդացածդ նյութը,
ներկայացրո´ւ քո վերաբերմունքը կարդացածդ նյութի մասին:
Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ ,«Մայրենիի ստուգատես» էջում։ https://youtu.be/IkoBCf5YuMk https://youtu.be/eOcQsIEReDU



3․ Պատմի՛ր քո սիրած խաղի մասին /նաև էլեկտրոնային/:
Պատումդ տեսագրե՛ք, և տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։ https://youtu.be/hmH6b7f8uak

4. Հորինի՛ր և գրի՛ր մի այնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։ Ես ու արկածները։ Մի քանի օր առաջ շատ հոգնած էի, քանի որ այցելել էի կենդանաբանական այգի։ Որոշեցի մի փոքր շուտ քնել։ Պառկեցի և անմիջապես քնեցի։ Առավոտյան, երբ աչքերս բացեցի, տեսա, որ իմ սենյակում չեմ։ Նայեցի շուրջս և տեսա ծառեր։ Գլուխս բարձրացրի ու հասկացա, որ տանը չեմ, այլ՝ անտառում։ Զարմանքից քարացել էի։ Հանկարծ մի բան վերևից ընկավ գլխիս։ Վերև նայեցի, տեսա մի ձի, որը բանան էր ուտում ծառի վրա ու ժպտում։ Զարմանքից ետ-ետ գնացիու մեջքս ինչ-որ բանի դիպավ Շրջվեցի,տեսնեմ, մի մեծ ընձուղտ նստած մլավում է ու կաթ խմում։ Ինձ չկորցրի ու հարցրեցի նրան, թե ես որտե՞ղ եմ։ Սակայն ընձուղտն ինձ չպատասխանեց։ Ոչոշեցի ինքս հասկանալ, թե որտեղ եմ։ Մի փոքր քայլելուց հետո նկատեցի գետակ, որտեղ լողում էին թիթեռներ։ Ինձ տեսնելով՝ սուզվեցին ջրի հատակը։ Ես էլ մտա գետակը, որպեսզի գտնեմ նրանց։ Ու հանկարծ սկսեցի խեղդվել։ Իջա ջրի հատակն ու ըեսա, թե ինչպես են թիթեռները շրջան կազմել ու երգում։ Նրանց երգը կազմված էր երկու բառից։Նրանք անընդհատ կրկնում էին«վեր կաց» բառերը։ Թիթեռները կրկնեցին այդ բառերը հինգ անգամ։ Ես աչքերս բացեցի ու տեսա մայրիկիս, ով անընդհատ կրկնում էր «վեր կաց»։ Ես հասկացա, որ դա երազ էր , ու ամուր գրկեցի մայրիկիս։

Оставьте комментарий